http://www.mnp.am  

 

Ջերմուկի ջրաբանական արգելավայր, բնության հատուկ պահպանվող տարածք, Հայաստանի Հանրապետության 26 արգելավայրերից մեկը։ Կազմավորվել է 1981-ին, ունի 18000 հա մակերես՝ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արփա գետի վերին ավազանում՝ ծովի մակարդակից 2000-2500 մ բարձրություններում։ Ստեղծվել է՝ հանքային ջրերի տաք աղբյուրների («Ջերմուկ» հանքային ջուր) սնման ավազանների պահպանության նպատակով։