http://www.mnp.am  

 

Իջևանի դենդրոպարկը հիմնադրվել է 1962թ. Հայկ Մուշեղի Հախինյանի, Գրիգոր Իվանի Ադամյանցի և Լյուդվիգ Եղիայի Սայադյանի ջանքերով: Գտնվում է Իջևան քաղաքից հարավ, Աղստև գետի աջ ափին, զբաղեցնում է 14,5 հա տարածք:

Դենդրոպարկում փորձարկվել են շուրջ 750 ծառաթփատեսակներ, որոնցից 640-ը լավագույն քննությունն են բռնել Իջևանի հողակլիմայական պայմաններում: Դրանք հոլարկտիկայի բուսական թագավորության 6 բուսաբանական մարզերի ներկայացուցիչներ են, կան նաև հիբրիդ բույսեր: Դենդրոպարկում փշատերևավորները ներկայացված են 133 տեսակով և ձևով, կամ աշխարհի փշատերևավորների մոտ 23 տոկոսը: Դրանցից ենª մետասեքվոյան, կրիպտոմերիան, հիմալայան մայրին, եղևնիները, ղրիմյան սոճին, նոճին և այլն: Տերևավոր մշտադալար տեսակները 84-ն են` բուդլեյան, վեյգելան, ֆորզիցիան ու ասպիրակը և այլն: Մեծ տեսականի են կազմում անտառգոյացնող ծառատեսակներըª կաղնի, հաճարենի և այլն: Այստեղ է գտնվում աշխարհում արջատխլենու միակ ծառուղին:

Դենդրոպարկը մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջության զարգացման տեսակետից, ունի նաև ուսուցողական բացառիկ կարևոր նշանակություն: