http://www.mnp.am  

 
Բերդի <<Սորաններ>> դենդրոպարկը հիմնադրվել է 1962թ., լեռնամարգագետնային լանդշաֆտում, Բերդ քաղաքի մերձակա տարածքում: Զբաղեցնում է 62 հա տարածք, որտեղ դնեդրոֆլորան կազմում են 30 ընտանիքի և 73 ցեղի պատկանող մոտ 140 ծառաթփատեսակներ:
Այստեղի բնակլիմայական պայմաններին լավ են հարմարվել հատկապես թույա արևմտյան, եղևնի սովորական և եղևնի փշոտ (ձև արծաթաթայլ), տոսախ մշտադալար, մայրի հիմալայան, սոճի ղրիմյան, լորենի մանրատերև և այլ տեսակներ: