http://www.mnp.am  

 
Ստեփանավանի <<Սոճուտ>> դենդրոպարկը հիմնադրվել է 1933թ., ինժեներ-անտառագետ Էդմոնդ Լեոպոլդի Լեոնովիչի կողմից: Զբաղեցնում է 35 հա տարածք: Այստեղ ներմուծվել և փորձարկվել են շուրջ 2500 գեղազարդային տեսակներ և ձևեր: Ներկայումս դենդրոպարկում աճում են 27 ընտանիքի և 115 ցեղի պատկանող շուրջ 500 ծառաթփատեսակներ ու ձևերª այդ թվում կեչու, ընկուզենու, հիմալայան մայրու, սեքվոյայի և այլ էկզոտիկ տեսակների: Դենդրոպարկում աշխատանքներն ընթանում են հավաքածուի պահպանության և ընդլայնման, ինչպես նաև մեծ պահանջարկ ունեցող տեսակների մշակման ու բազմացման ուղղությամբ:
Այստեղի բարեխառն կլիման` զով ու խոնավ ամառներով և չափավոր ցուրտ ձմեռներով, նպաստավոր է ասեղնատերևավոր, թանկարժեք ու բարձր գեղազարդային ծառաթփատեսակների բազմացման և տարածման համար:
Գտնվելով առողջարանային գոտում` դենդրոպարկը ծառայում է որպես հանգստավայր, թանգարանային տիպի բնության գողտրիկ անկյուն: