http://www.mnp.am  

 
ՙՋրվեժ՚ անտառապարկը հիմնադրվել է 1977թ.: Ներկայումս զբաղեցնում է 404 հա տարածք, որից անտառապատª 260 հա: Արհեստական տնկարկները զուգորդվում են բնական կիսաանապատային եւ լեռնատափաստանային լանդշաֆտներով: Ներմուծված ծառաթփատեսակները եւ պարտեզային ձեւերն անցնում են 100-ից (եղեւին կովկասյան, սոճի ղրիմյան, խեժափիճի սիբիրական, թույա արեւմտյան եւ այլն): Բնական ֆլորան ներկայացված է անոթավոր բույսերի ավելի քան 300 տեսակներով: Անտառպարկում աճում են ՙԿարմիր գրքում՚ գրանցված հազվագյուտ եւ անհետացող 21 տեսակներ (սոսի արեւելյան, գիհի բազմապտուղ, գիհի կազակական, նշենի սովորական եւ այլն):