http://www.mnp.am  

 

Կոտայքի մարզի հյուսիս-արևմտյան հատվածում է գտնվում <<Հանքավանի ջրաբանական>> պետական արգելավայրը (այսուհետ՝ Արգելավայր), որը սահմանակից է Լոռու և Արագածոտնի մարզերին: Արգելավայրը տարածվում է Մարմարիկ գետի վերին հոսանքի ջրհավաք ավազանի (427կմ) տարածքի սահմաններում, Փամբակ և Ծաղկունյաց լեռնաշղթաների, համապատասխանաբար, հարավահայաց և հյուսիսահայաց լանջերին:

Արգելավայրը կազմավորվել է ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1063-Ն որոշման համաձայն: Տարածքը կազմում է 5202,86 հա: Արգելավայրի ստեղծման նպատակն է՝ պահապանել Մարմարիկ գետի վերին ջրահավաք ավազանը, ինչպես նաև տարածքում գտնվող բնական աղբյուրները, լճակները, ֆլորան և ֆաունան: