http://www.mnp.am  

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

"Արգելոցապարկային համալիր" պետական ոչ առևտրային կազմակերպությունը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 18.07.2002թ. թիվ 1046-Ն որոշմամբ:

Այն իր կազմում ընդգրկում է "Էրեբունի" պետական արգելոցը և "Որդան կարմիր", Ջերմուկի ջրաբանական,"Հանքավանի ջրաբանական" պետական արգելավայրերը, "Ջրվեժ" անտառպարկը, Ստեփանավանի "Սոճուտ", Բերդի "Սորաններ", Վանաձորի "Վանաձոր" և Իջևանի դենդրոպարկերը:

"Արգելոցապարկային համալիր" պետական ոչ առևտրային կազմակերպությունը բնապահպանական, գիտահետազոտական և գիտաճանաչողական (էկոկրթական) կազմակերպություն է:Կազմակերպության գործունեության առարկան և նպատակը արգելոցի և արգելավայրերի տարածքների բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, վերականգնման, վերարտադրության, հաշվառման, դիտանցի, բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումն է:

Դենդրոպարկերը և անտառպարկը բացառիկ կարևոր դեր են կատարում հանրապետության բնության, շրջակա միջավայրի և բնակավայրերի կանաչ շինարարության գործում: Դենդրոպարկերում հավաքագրում են տեղական և ներմուծված առավել արժեքավոր և հատկապես հազվադեպ ու անհետացող ծառաթփատեսակներ, հետազոտում դրանց էկոլոգակենսաբանական առանձնահատկությունները:
Դենդրոպարկերն ունեն գիտաճանաչողական և ռեկրեացիոն բացառիկ կարևոր նշանակություն:

 

ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, դրա լիազորված պետական մարմինը և գործադիր մարմինը` տնօրենը: Կազմակերպության ենթակայության հիմնարկների պահպանությունն ու դրանցում կատարվող գիտահետազոտական աշխատանքներն իրականացվում են համապատասխանաբար պահպանության և գիտության բաժինների աշխատակիցների միջոցով: Նշված բաժինների ղեկավարներն ի պաշտոնե հանդիսանում են նաև տնօրենի տեղակալներ: